Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել թույլ տալ հարվածներ հասցնել ՌԴ-ում գտնվող ավիաբազաներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վաշինգտոնում նախագահ Ռոնալդ Ռեյգանի անվան հիմնադրամում ունեցած ելույթում ԱՄՆ-ին խնդրել է Կիևին թույլ տալ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ելույթի տեքստը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում։

Զելենսկին հայտնել է, որ մայիս-հունիս ամիսներին ուկրաինացիներին հաջողվել է կասեցնել ռուսական ուժերի առաջխաղացումը Խարկովում, ինչին օգնել է նաև այն, որ ԱՄՆ-ն թույլատրել է հարվածներ հասցնել ռուսական ուժերին ՌԴ սահմանի հետ ամբողջ երկայնքով։ 

Ռուսաստան

ԱՄՆ-ն թույլատրել է իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի հետ սահմանի ամբողջ երկայնքով. POLITICO

«Մենք կարող ենք պաշտպանել մեր քաղաքները ռուսական սահող ռումբերից, եթե ամերիկյան ղեկավարությունը մեկ քայլ առաջ անի և թույլ տա մեզ ոչնչացնել ռուսական ռազմական ինքնաթիռները հենց իրենց ավիաբազաներում։ Սա ակնթարթային արդյունք կտա։ Եվ մենք սպասում ենք այս քայլին», - հայտարարել է Զելենսկին։ 

Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և դաշնակիցներին լրացուցիչ հինգ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր Ուկրաինային տրամադրելու որոշման համար։ 

Վաշինգտոնը գործընկերների հետ համատեղ հայտարարության մեջ նշել է, որ նոր ՀՕՊ ռազմավարական համակարգերը, որոնք Ուկրաինան կստանա Արևմուտքից, ներառում են ամերիկյան Patriot համակարգեր և իտալական SAMP-T, ինչպես նաև NASAMS, HAWK, IRIS T-SLM, IRIS T-SLS և Gepard մարտավարական համակարգեր։

Միացյալ Նահանգներ

Վաշինգտոնում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

 

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը