Քաղաքաշինության կոմիտեն և «Կազա Իտալիա» ընկերությունը քննարկում են նոր տեխնոլոգիայով դպրոցի կառուցման ծրագիր իրականացնելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հուլիսի 9-ին ընդունել է «Կազա Իտալիա» հոլդինգի ներկայացուցիչներին՝ փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիի գլխավորությամբ։ քննարկում են նոր տեխնոլոգիայով դպրոցի կառուցման ծրագիր իրականացնելու հնարավորությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, հանդիպման ընթացքում հստակեցվել են ժամանակակից տեխնոլոգիայով արագ կառուցվող մոդուլային հավաքովի տների, հասարակական նշանակության տարբեր կառույցների նախագծման և շինարարության ոլորտում մասնագիտացած ընկերության հետ համագործակցության ուղղությունները։ 

Ըստ աղբյուրի՝ նախորդ հանդիպումից հետո ընկերության ներկայացրած ծրագրերն ու փորձը հաշվի առնելով՝ քննարկվել է 144 տեղ հզորությամբ մեկ դպրոցի կառուցման պիլոտային ծրագիր իրականացնելու գաղափարը՝ գործնականում տեսնելու ավանդական շինարարական տեխնոլոգիայի և շինանյութի փոխարեն նոր լուծումների կիրառման արդյունավետությունը։ 

Նախատեսվում է նաև Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում առանձնացված բաժնում, հրապարակել իտալական ընկերության մշակած մոդուլային հավաքովի տների նախագծերը՝ ծրագրի շահառուներին հնարավորություն ընձեռելով ընտրություն կատարելու ներկայացված տարբերակներից։

Ֆեդերիկո Պոլիդորին վստահեցրել է, որ ի տարբերություն ավանդական տեխնոլոգիաների՝ թեթև կոնստրուկցիաներով մոդուլային հավաքովի կառույցների ստեղծմամբ հնարավոր կլինի կարճ ժամանակում իրականացնել մի քանի անգամ ավելի շատ ծրագիր, միաժամանակ ապահովել բարձր որակ, ամրություն, հարմարավետ միջավայր, իսկ կառույցը հանձնել շահագործման ամբողջությամբ պատրաստ վիճակում։  

Հանդիպման ավարտին որոշվել է, որ կոմիտեի և «Կազա Իտալիա»-ի մասնագետները կաշխատեն մոդուլային դպրոցի նախագծային պահանջների վերաբերյալ մանրամասները հստակեցնելու ուղղությամբ։ Սեղմ ժամկետում ընկերությունը կներկայացնի գնառաջարկ և ժամանակացույց։

 

Հայերեն

Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան»-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք

Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա

Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով

Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան

Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ

Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են հրադադարի մասին փոխըմբռնման հուշագիրը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ

Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն