Հայաստանում դպրոցների տնօրենների ընտրությունը կիրականացվի նոր եղանակով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը գոհացուցիչ չի համարում դպրոցների տնօրենների ընտրության գործընթացի արդյունքները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ դպրոցների տնօրենների հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերի փորձաքննության և հարցազրույցի փուլերում, մասնավորապես, այս տարի բավականին ցածր ցուցանիշներ են արձանագրվել: 

«Ընդհանուր առմամբ փորձաքննվել է 574 ծրագիր, որոնցից 42-ն է դրական փորձաքննություն ստացել, այսինքն՝ 7,3 տոկոսը: Դրական փորձաքննություն ունեցող հավակնորդների հարցազրույցների ժամանակ ընդամենը 35 տոկոսն է հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացել և տնօրեն նշանակվել»,-մանրամասնեց Սվաջյանը՝ հավելելով, որ նման ցածր ցուցանիշներ են արձանագրվել՝ չնայած այն հանգամանքին, որ դպրոցի զարգացման ծրագրի չափանիշներն ավելի էին հստակեցվել, որպեսզի հավակնորդներն ավելի հեշտությամբ կարողանան այն մշակել: 

Փոխնախարարն ակնհայտ համարեց դպրոցների տնօրենների հավակնորդների կարողությունների խնդիրը, քանի որ, ըստ նրա,  դպրոցում գործողությունների պլանավորման հարցում դժվարանում են նույնիսկ փորձառու տնօրենները:

Սվաջյանը տեղեկացրեց, որ ներկայում մշակվել է դպրոցների տնօրենների հավակնորդների նախապատրաստման, վերապատրաստման ծրագիր, որը կտևի շուրջ 7 ամիս:  

Այդ շրջանակներում կիրականացվի շարունակական վերապատրաստում, որի ընթացքում մասնակիցները նաև մենթորական աջակցության հնարավորություն, ինչպես նաև ընթացիկ զարգացման ծրագիր մշակելու հնարավորություն կունենան:

«Վերջում հանձնաժողովի կողմից կիրականացվի վերապատրաստման գործընթացի ամփոփման, այսպես կոչված, ավարտական քննություն և բոլոր նրանք, ովքեր բարեհաջող կհաղթահարեն, հնարավորություն կունենան գործուղվել այն դպրոցներ, որտեղ 2-ից ավելի անգամ տնօրենի մրցույթ է հայտարարվել, սակայն չի կայացել»,-ասաց Սվաջյանը: 

Նրա խոսքով՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կհայտարարվի բաց մրցույթ բոլոր այն հավակնորդների համար, որոնք կցանկանան մասնակցել վերապատրաստման ծրագրին: Հավակնորդները նախ պետք է համապատասխանեն տնօրենների պաշտոնի համար պահանջվող պայմաններին,  բացի այդ՝ ներկայացնեն էսսե այն հարցի վերաբերյալ, թե ինչու են ուզում դառնալ տնօրեն: 

Ծրագրի մասնակիցների ընտրությունը կիրականացվի վերլուծության արդյունքում: Առաջին փուլում նախատեսվում է ընդգրկել 60 մասնակից: 

 

Հայերեն

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը