Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կանցկացվի նոր ձևաչափով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այս տարի կիրականացվի նոր ձևաչափով:    

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ կամավոր ատեստավորման հայտագրումն արդեն ընթացքում է և կտևի մինչև սեպտեմբերի 1-ը: 

«Այսօրվա դրությամբ մենք ունենք հայտագրված 3071 դասավանդող ուսուցիչ․ 205 չաշխատող անձ է հայտագրվել: Ինչպես գիտենք, չաշխատող անձինք ևս կարող են հայտագրվել և միանգամից ատեստավորում անցնելուց հետո բարձր աշխատավարձով մտնել դպրոց»,-ասաց Սվաջյանը: 

Նրա խոսքով՝ այս տարի ևս կամավոր ատեստավորումն իրականացվելու է բոլոր առարկաներից, բայց նոր՝ էլեկտրոնային ձևաչափով:

Փոխնախարարը մանրամասնեց, որ կամավոր ատեստավորման համար բուհերում նախատեսվող քննական կենտրոնները հագեցած կլինեն համակարգիչներով՝ ներբեռնված համապատասխան թեստերով:

Մասնակցող ուսուցիչները թեստերը կլրացնեն համակարգչով:  

Նա հույս հայտնեց, որ նոր ձևաչափն  ուսուցիչներին հնարավորություն կտա խնայել իրենց ժամանակը, որովհետև նախկինում ատեստավորման ժամանակ նրանք բավականին մեծ ժամանակ էին կորցնում լրացման ձևաթղթի մեջ պատասխաններն անցկացնելիս: Բացի այդ՝  ձևաթղթում սխալ լրացնելու դեպքում տեխնիկական խնդիրներ էին ունենում, ինչը լարվածություն էր առաջացնում: Նոր ձևաչափով կամավոր ատեստավորման մասնակիցներն անմիջապես համակարգչով կընթերցեն առաջադրանքներն ու կնշեն պատասխանները: 

 

Հայերեն

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը