Մակրոնը մերժել է վարչապետի հրաժարականը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Գաբրիել Ատալին խնդրել է ժամանակավորապես մնալ իր պաշտոնին այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը խորհրդարանական ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

Վարչապետ Ատալը հայտնել էր, որ անհրաժեշտության դեպքում կմնա իր պաշտոնում, մինչև նոր կառավարության ձևավորումը, և հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 8-ի առավոտյան։ Մակրոնը, սակայն, Ատալին խնդրել է մնալ կառավարության ղեկավար՝ «երկրի կայունությունն ապահովելու համար»։ 

Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում ամենամեծ թվով ձայները (182 տեղ) հավաքել է «Նոր ժողովրդական ճակատ» կուսակցությունը, որին, սակայն, չի հաջողվել 577 տեղանոց Ազգային ժողովում ստանալ մեծամասնություն։ 

Նախագահ Էմանուել Մակրոնի«Միասին» կենտրոնամետ կոալիցիան զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ստանալով 168 մանդատ, իսկ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» երրորդ տեղում է՝ 143 մանդատով։

Ֆրանսիայում քաղաքական անորոշություն է տիրում․ երկիրը պետք է նոր կառավարություն ձևավորի Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերից առաջ։ 

Աշխարհ

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ձախակողմյան կոալիցիան

 

Հայերեն English Français Русский

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այժմ չի քննարկվում. Ռուբիո

Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը

Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա. Լավրով

Ֆրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFP

Վաշինգտոնի և Թեհրանի միջև շփումներ ու այցելություններ են ընթանում. Կատարի ԱԳՆ

ՀՀ ՏԿԵ նախարարն ու «Ճանապարհային դեպարտամենտ»-ի ներկայացուցիչները քննարկել են մի շարք հարցեր

Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել

Հայաստանի մի շարք խոշոր բնակավայրերում իրականացվում է էլեկտրական ենթակառուցվածքների բարեկարգման և արդիականացման ծրագիր

Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները

Շաքիի միջադեպի առնչությամբ պատկան մարմինների գործողությունները կարելի է քննարկել․ ԱԺ նախագահ