Մշակույթ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը ներկա է գտնվել ԼՂ-ից երաժիշտների կատարմամբ կամերային երաժշտության համերգին

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը ներկա է գտնվել ԼՂ-ից երաժիշտների կատարմամբ կամերային երաժշտության համերգին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հրավերով ներկա է գտնվել Լեռնային Ղարաբաղից երաժիշտների կատարմամբ կամերային երաժշտության համերգին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ 

«Հուզմունքով եմ ներկա գտնվել ՀԲԸՄ-ի հրավերով Լեռնային Ղարաբաղից երաժիշտների կատարմամբ կամերային երաժշտության համերգին: 

Այս կանանց և տղամարդկանց համար, ովքեր վերամիավորվել են իրենց բռնի գաղթից 10 ամիս անց, այս համերգը հաղթանակ է աքսորի, անարդարության և մոռացության դեմ», - իր գրառման մեջ նշել է դեսպան Դըկոտինյին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում