Չինաստան

Օրբանն ավարտել է այցը Չինաստան և մեկնել Վաշինգտոն

1 րոպեի ընթերցում

Օրբանն ավարտել է այցը Չինաստան և մեկնել Վաշինգտոն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո մեկնում է ԱՄՆ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Օրբանը հայտնել է սոցիալական ցանցերում։ 

«Հաջորդ կանգառը՝ Վաշինգտոն», - գրել է Օրբանը Instagram-ի «սթորի» բաժնում։ 

Հուլիսի 2-ին Հունգարիայի վարչապետն այցելել էր Կիև, հուլիսի 5-ին՝ Մոսկվա, որտեղ իր պաշտոնակիցների հետ քննարկել էր Ուկրաինայի հակամարտության կարգավորման և հաշտության բանակցություններ սկսելու հնարավոր ուղիները։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Օրբանը X սոցիալական ցանցում գրել էր, որ հուլիսի 8-ից մտադիր է շարունակել Ուկրաինայում ընթացող հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։

Հուլիսի 8-ին Չինաստանում Վիկտոր Օրբանը Ուկրաինայում տիրող ճգնաժամի կարգավորման ուղիները քննարկել է Սի Ծինփինի հետ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում