Թուրքիա

Թուրքիան առաջարկել է խաղաղության հարթակ ստեղծել Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար

1 րոպեի ընթերցում

Թուրքիան առաջարկել է խաղաղության հարթակ ստեղծել Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան առաջարկել է ստեղծել խաղաղության հարթակ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։ ԻՆչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում հակամարտությունը, որը շարունակվում է արդեն երեք տարի, ստացել է պատերազմի բնույթ։ Ֆիդանը նշել է, որ ռազմավարական պատկերը վկայում է երկու կողմերում առկա լայնածավալ սպառազինության մասին։ 

«Մենք հանդես ենք գալիս խաղաղության նախաձեռնությունների տարածման օգտին, երկրների լայն մասնակցությամբ խաղաղության հարթակի ստեղծման և դիվանագիտության օգտին։ Որպես հակամարտությունից տուժած երկիր՝ մենք պետք է խոսենք միասնական դիրքերից»,- պարզաբանել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինադադարի պայմանների մասին։ Նա ասել էր, որ հակամարտությունը կարող է ավարտվել, եթե խաղաղության համար ամուր հիմքեր պատրաստվեն: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում