Ղրղզստանում հեղաշրջում նախապատրաստողների մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղրղզստանում հեղաշրջում նախապատրաստող քաղաքացիներից առգրավել են 50 ինքնաձիգ, 20 ատրճանակ և 255 հազար պարկուճ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և երկրում հասարակական-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու միջոցով իշխանությունը բռնի ուժով զավթելու ծրագրած խմբի մի շարք անդամների խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 50 ինքնաձիգ, 20 ատրճանակ և 255 հազար պարկուճ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ առգրավվել է նաև իրավապահ մարմինների համազգեստի 200 հավաքածու, 38 զրահաբաճկոն, երկու անօդաչու թռչող սարք, ինքնաշեն պայթուցիկ նյութեր, ծայրահեղական գրականություն և այլ իրեր։

Բացի այդ, խուզարկությամբ հայտնաբերվել են մի շարք քաղաքացիների անձնական փաստաթղթեր, այդ թվում՝ Ղրղզստանի Ժողովրդական Քենեշի պատգամավոր Մառլեն Մամատալիևին պատկանող անձը հաստատող փաստաթուղթ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նախօրեին Անվտանգության պետական ​​կոմիտեն հայտարարել էր հանրապետությունում հեղաշրջում նախապատրաստող հինգ հոգանոց խմբի կալանավորման մասին։  

 

Հայերեն

Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման պայմանները

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-11/02/25

Ասիական ինդեքսներ - 11/02/25

ՀՀ վարչապետը Փարիզում մասնակցել է Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին

ԵՄ-ն պատրաստում է իր արձագանքը պողպատի և ալյումինի ներմուծման նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է ուսումնական հաստատություններ

Քաղաքացիների վճարած հավելյալ 50 դրամը ծառայում է Երևանի տրանսպորտի շարունակական զարգացմանը․ Ավինյանը՝ տրանսպորտի սակագնի մասին

Երևանի ավագանին չընդունեց հանրային տրանսպորտի մեկ ուղևորության սակագինը 100 դրամ սահմանելու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը

Ձեր ստով մարդկանց գլուխը լցնում եք, թե տոմսը դառնում է 300 դրամ. քաղաքապետը` ընդդիմությանը

ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագծի ընդունումը ինքնին կառույցին անդամակցելու հայտ չի հանդիսանում. Պարույր Հովհաննիսյան