Եվրոպա

ԵՄ-ն 200 մլրդ եվրո կներդնի արհեստական ​​բանականության զարգացման գործում

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն 200 մլրդ եվրո կներդնի արհեստական ​​բանականության զարգացման գործում

Եվրամիությունը պլանավորում է մոտավորապես 200 միլիարդ եվրո ներդնել արհեստական բանականության (ԱԲ) զարգացման գործում, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԱԲ-ին նվիրված Փարիզի գագաթնաժողովում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ֆոն դեր Լայենը մեկնարկել է InvestAI նախաձեռնությունը, որը պետք է ԱԲ-ի ոլորտում 200 միլիարդ եվրոյի ներդրումներ հավաքագրի, այդ թվում՝ 20 միլիարդ եվրո՝ ԱԲ գիգագործարանների համար:

«ԱԲ-ն կբարելավի մեր առողջապահությունը, կխթանի մեր հետազոտություններն ու նորարարությունները և կբարձրացնի մեր մրցունակությունը…. Մեր անդամ պետությունների և մեր գործընկերների հետ միասին մենք կմոբիլիզացնենք աննախադեպ կապիտալ InvestAI-ի միջոցով եվրոպական ԱԲ գիգագործարանների համար», - հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ սա թույլ կտա գիտնականներին և ընկերություններին զարգացնել առաջադեմ խոշոր մոդելներ, որոնք անհրաժեշտ են Եվրոպան ԱԲ-ի մայրցամաք դարձնելու համար։

Փարիզում փետրվարի 10-ից անցկացվում է երկօրյա գագաթնաժողով՝ նվիրված արհեստական բանականությանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում