Թուրքիան ակնկալում է Թյուրքալեզու երկրների կազմակերպության աջակցությունն Իսրայելի դեմ դատական գործում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան ակնկալում է Թյուրքալեզու պետությունների կազմակերպության աջակցությունն Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցով հարուցված դատական գործում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Մայիսի 1-ին մենք հայտարարեցինք, որ կաջակցենք Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին ընդդեմ Իսրայելի, մենք կցանկանայինք տեսնել Թյուրքալեզու պետությունների կազմակերպության բոլոր անդամների աջակցությունն այս գործում», - ասել է Ֆիդանը հիշյալ կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ։  

Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը մայիսի 16-17-ին լսումներ անցկացրեց Հարավաֆրիկյան Հանրապետության՝ Ռաֆահում գործողության հետ կապված Իսրայելի դեմ հավելյալ միջոցներ ձեռնարկելու հայցով։ Դատարանը մայիսի 24-ին Իսրայելին պարտավորեցրել էր դադարեցնել իր ռազմական գործողությունները Ռաֆահում:

Մայիսի 10-ին Հարավային Աֆրիկան ​​դիմել էր Արդարադատության միջազգային դատարան՝ հրատապ խնդրանքով հավելյալ միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ Ռաֆահում ստեղծված իրավիճակի պատճառով՝ պայմանավորված նոր հանգամանքներով և փաստերով։ Դիմումատուն նաև խնդրել էր ճշգրտել այն միջոցները, որոնք արդեն եղել են։ 

 

Հայերեն Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին