ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարներին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում ընթանում է Թուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որում ելույթ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։