Միացյալ Նահանգներ

Ալեն Սիմոնյանը ԱՄՆ կոնգրեսականներին է ներկայացրել հայ–ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը ԱՄՆ կոնգրեսականներին է ներկայացրել հայ–ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանում ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել հայ–ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը, նաև հայ–թուրքական հարաբերությունները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց հանդիպումից հետո ԱԺ–ում կազմակերպված համատեղ ասուլիսում: 

Նա հանդիպումը շատ արդյունավետ որակեց: Կողմերը քննարկել են հայ–ամերիկյան համագործակցության տարբեր ոլորտներ: 

«Ես ներկայացրեցի տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ–ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը և ԱՄՆ–ի աջակցությունն այդ հարաբերություններում և ներգրավվածությունը»,–ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը խոսել է նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ: 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Թուրքիա հարաբերություններին: 

«Մեր հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա: Փոխադարձ այցերը, որոնք անընդհատ տեղի են ունենում, շատ կարևոր բաղադրիչ մաս են այս հարաբերությունների համար»,–ասաց ԱԺ նախագահը՝ կարևորելով այդ շրջանակում ԱՄՆ պատվիրակության այցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում