Իրավունք

Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է

4 րոպեի ընթերցում

Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարզվել են քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, նրան ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի էական մի շարք հանգամանքներ:

«2024 թ. մայիսի 24-ին քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ իր երկու ծանոթները, գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունից հետո, իր կամքին հակառակ, իրեն պահել են Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցի բնակարաններից մեկում և ծեծի ենթարկել։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 195-րդ հոդվածի 2-րդ  մասի 5-րդ կետով  նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված մի շարք գործողություններով պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած հիշյալ անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Նախաքննությամբ պարզվել է, որ  դեպքից օրեր առաջ տուժողը վարձակալությամբ վերցված ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և չի կարողացել փոխհատուցել պատճառված 1000 ԱՄՆ դոլար վնասը, ինչի շուրջ վիճաբանություն է ունեցել ավտոմեքենայի սեփականատիրոջ հետ:

 Վիճաբանությանը միջամտել են Երևան քաղաքի հիշյալ երկու բնակիչներ, տուժողի ծանոթները, ովքեր վերջինիս փոխարեն ավտոմեքենայի սեփականատիրոջը հավաստիացրել են, որ գումարը կփոխանցվի՝ միաժամանակ տուժողին ստիպելով, պարտք-գումարը մարելու նպատակով, հափշտակություն կատարել, ինչը, սակայն, վերջինս չի կատարել և դիմել է փախուստի։ 

Նույն օրը նշված անձինք այցելել են տուժողի բնակության հասցե, որտեղից խաբեությամբ նրան տեղափոխել են Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցի բնակարաններից մեկը, որտեղ նախ՝ ծեծի են ենթարկել նրան, ապա՝ սափրել են գլուխը և ստիպել մերկանալ ու մտնել զուգարան, կատարել արժանապատվությունը նվաստացնող գործողություններ, ինչն ամբողջությամբ տեսաձայնագրել են բջջային հեռախոսով։ Այդ ամենից հետո հարազատների միջոցով գումարը փոխանցվել է տղամարդուն առևանգած հիշյալ անձանց, և նրան բաց են թողել։  

Ձեռք բերված նոր փաստական տվյալների հիման վրա նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:     

2024թ․ հունիսի 28-ին նշված անձինք, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել և ներկայացվել են վարույթ իրականացնող մարմնին:

Քրեական վարույթի ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա ներկայացրել է դեպքի մանրամասները, իսկ վերջինիս բջջային հեռախոսի զննությամբ հայտնաբերվել են քննության համար նշանակություն ունեցող, դեպքին վերաբերելի տեսաձայնագրությունները։ 

Քննիչը միջնորդություն է ներկայացրել քրեական վարույթի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ վերոհիշյալ երկու անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Որպես խափանման միջոց՝ վերջիններիս նկատմամբ ընտրվել է կալանքը։           

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Մարզեր

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Անոնս

Հուլիսի 8-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 7-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Մարզեր

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին. կմատուցվի պատարագ

Հայաստան

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին. կմատուցվի պատարագ

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Քաղաքականություն

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

Մարզեր

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

Հայոց ցեղասպանություն

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Քաղաքականություն

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Վարչապետը շնորհավորել է  Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

Քաղաքականություն

Վարչապետը շնորհավորել է Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում