Կալանավորվել է կանանց հավաքագրելու և ԱՄԷ-ում սեռական շահագործման ենթարկելու գործընթացը համակարգող խմբի ղեկավարներից ևս մեկը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավարտվել է դեռևս 2009թ. մարդկանց սեռական թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի՝ ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, տվյալներ են ստացվել այն մասին, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ժամանակավորապես բնակվող կինը սեռական շահագործման նպատակով, իր ծանոթների միջոցով, խարդախությամբ, ՀՀ-ում հավաքագրել և ԱՄԷ է փոխադրել ՀՀ քաղաքացիների և նրանց ներգրավել պոռնկության մեջ։ 

Դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով և 1321-րդ հոդվածի 1-ին մասով դեռևս 2009 թվականին հարուցվել է քրեական գործ։  

Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է հանցավոր գործունեություն ծավալած հիշյալ անձի ինքնությունը, ով ՀՀ-ում հաշվառում չունեցող, ԱՄԷ-ում բնակվող 1965թ. ծնված Ռ.Հ.-ն է: 

Ձեռնարկված քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներին օտար երկրում սեռական շահագործման ենթարկելու նպատակով գործել է խումբ: Քննությամբ պարզվել է խմբի երեք ղեկավարների ինքնությունը:

Տվյալներ են ստացվել այն մասին, որ խմբի գործողությունները համակարգվել են Ռ. Հ.-ի, ինչպես նաև՝ Ն. Խ.-ի և Ա. Մ.-ի կողմից: Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև խմբի մյուս անդամների, ինչպես նաև՝ վերջիններիս գործողություններից տուժած անձանց ինքնության վերաբերյալ: 

Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ. Հ.-ն, շահագործման նպատակով, մարդկանց հավաքագրելու, փոխադրելու, ստանալու և սեռական շահագործման մեջ ներգրավելու դիտավորությամբ, 2006-2007թթ. ընթացքում, իր հանցակիցների միջոցով, աշխատանքով ապահովելու կեղծ խոստումով, խարդախությամբ, հավաքագրել, այնուհետև ԱՄԷ-ի Դուբայ քաղաք է փոխադրել թվով հինգ քաղաքացիների՝ ՀՀ տարբեր մարզերի բնակչուհիների:

Վերջիններիս փախուստը կանխելու նպատակով վերցրել և իր մոտ է պահել նրանց անձնագրերը, ապա, օգտագործելով անձնագրի բացակայության, օտար երկրի օրենքները չիմանալու, գումար չունենալու, Դուբայ փոխադրելու և մուտքի հրավերք ձեռք բերելու ծախսերը մարելու հանգամանքը, տուժողների մոտ ծագած վիճակի խոցելիությունն օգտագործելու եղանակով, ինչպես նաև որոշ դեպքերում նրանց կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, նշված կանանց ներգրավել է պոռնկության մեջ, ենթարկել սեռական շահագործման և տիրացել վերջիններիս կողմից մարմնավաճառությամբ վաստակած գումարներին։ Առանձին դեպքերում, անձնագիրը վերադարձնելու համար, նրանցից պահանջել է տարբեր չափերի գումարներ: 

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2009թ. հունիսին Ռ. Հ.-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նույն թվականի հոկտեմբերին քրեական գործի վարույթը կասեցվել է։ Շուրջ 14 տարի անց կասեցված վարույթը վերսկսվել է: 

2024թ. հունիսի 8-ին Ռ. Հ.-ն հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (երկու դրվագ), և 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: 

Խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ավելի վաղ` դեռևս 2009 թվականի հուլիսին, մեղադրանք է առաջադրվել նաև Ռ. Հ.-ի հանցակից, խմբի ղեկավարներից ևս երկուսին՝ Ա. Մ.-ին և Ն. Խ.-ին, որոնց վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP