Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորել է միջազգային առաջնություններում հաղթած մարզիկներին

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսել է մարզից միջազգային մրցաշարերում հաղթող ճանաչված մարզիկներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետը շնորհակալագիր է հանձնել Մարտունու Սմբատ Մհերյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, 48 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր Սիմոն Սիմոնյանին, նրա մարզիչներ Գագիկ Սարգսյանին և Գևորգ Սարգսյանին, Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան, ծանրամարտի աշխարհի առաջնության 61 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր Հովհաննես Հովհաննիսյանին, ծանրամարտի 71 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր Ալինա Սուքիասյանին և նրանց մարզիչ Գառնիկ Աբրահամյանին, Եվրոպայի պարաբազկամարտի առաջնության 65 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր, նորատուսցի Գուրգեն Անտոնյանին։ 

Մարզպետը շնորհավորել է մարզիկներին և նրանց մարզիչներին՝ ձեռք բերած հաղթանակների համար, մաղթել նրանց նորանոր հաջողություններ ու հաղթանակներ մարզական և անձնական կյանքում։ 

Կարեն Սարգսյանը կարևորել է Գեղարքունիքի մարզական կյանքում նման հաղթանակների գրանցումը, ինչն արդյունք է ջանադիր ու նպատակամղված աշխատանքի։

Անմիջական զրույցի ընթացքում պատանի մարզիկները և նրանց մարզիչները խոսել են իրենց մարզումների, հաջողությունների, հեռանկարային ծրագրերի մասին՝ հրատապ համարելով իրենց մարզասրահներում հատկապես մարզական գույքի թարմացման խնդիրը։ 

Գեղարքունիքի մարզպետը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել խմբակներին անհրաժեշտ գույքի ձեռքբերման հարցում և միաժամանակ տեղեկացրել, որ պետական աջակցությամբ առաջիկայում նախատեսվում է մարզի բոլոր խոշորացված համայնքային կենտրոններում կառուցել նոր մարզադահլիճներ և դրանք ապահովել ժամանակակից բոլոր պայմաններով։ 

 

Խոսրով Խլղաթյան

 

Հայերեն Русский

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ