Տարածաշրջանային

Ըստ Ալեքսանդր Լուկաշենկոյի, միջազգային հանցավոր խմբերն ընդունակ են ապակայունացնել ԱՊՀ-ի երկրների հասարակական-քաղաքական իրադրությունը

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այն կարծիքին է, որ «միջազգային հանցավոր խմբերն իրենց ներուժով ռեալ ուժ են դարձել եւ ընդունակ են ապակայունացնել ԱՊՀ-ի երկրների հասարակական-քաղաքական իրադրությունըե: Համագործակցության երկրների ՆԳՆ մարմինները պետք է դառնան իրենց քաղաքացիների օրինական շահերի երաշխավորն ու հուսալի պաշտպանը, ընդգծել է Լուկաշենկոն այսօր՝ Մինսկում ընդունելով ԱՊՀ-ի երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին: «Գաղտնիք չէ, որ ԱՊՀ-ն բազմաթիվ հիմնախնդիրներ ունի, բայց կան ոլորտներ, որտեղ Համագործակցությունը պարզապես անհրաժեշտ է, դա, մասնավորապես, ՆԳՆ մարմինների արդյունավետ համագործակցություն էե,-նշել է Լուկաշենկոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում