ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Արմեն Գևորգյանն ու Աննա Գրիգորյանը հուլիսի 3-ին հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև  Հայաստանում ԱՄՆ  արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով պատվիրակության անդամներին Հայաստանի օրենսդիր մարմնում՝ Հայկ Մամիջանյանը շնորհավորել է հյուրերին ԱՄՆ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ըստ աղբյուրի՝ հյուրերի խնդրանքով հայ պատգամավորներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին և իրավիճակին, Հայաստանի անվտանգային հարցերին, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և դրանց կարգավորման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին, առկա մարտահրավերներին, մշակութային կոթողների՝ եկեղեցիների և վանքերի ոչնչացմանը կամ վերափոխմանը Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացին, օրենսդիր մարմնում քաղաքական ուժերի դասավորվածությանը, դատական համակարգի անկախության հետ կապված հարցերին:

Նշվում է, որ, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին, ընդդիմադիր  պատգամավորներն անդրադարձել են Ադրբեջանի սաստկացող հռետորաբանությանն ու պահանջներին՝ մասնավորապես նշելով երկու երկրների միջև առկա խնդիրների կարգավորված չլինելը՝ ՀՀ օկուպացված տարածքներ ադրբեջանական զինված ուժերի կողմից, գերիների և ռազմագերիների առկայություն ադրբեջանական բանտերում, անվտանգության երաշխիքների և երաշխավորի բացակայություն:

Անդրադարձ է եղել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հայերեն Русский

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին