Մշակույթ

Դատախազությունը պարզաբանում է տարածել Եղիպատրուշում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ

5 րոպեի ընթերցում

Դատախազությունը պարզաբանում է տարածել Եղիպատրուշում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից 2024 թվականի հունվարի 5-ին ստացված գրության հիմքով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ   Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարը 2019 թվականի ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշմամբ՝ «Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում՝ 1208 թվականին և 1220 թվականին համայնքի կողմից ինքնակամ կառուցված եկեղեցին ճանաչել է համայնքային սեփականություն», որի հիմքով Կադաստրի կոմիտեն 2019 թվականի ապրիլի 4-ին գրանցել է Եղիպատրուշ համայնքի սեփականության իրավունքը: 

Նույն օրը՝ 2019 թվականի ապրիլի 4-ին, նույն իրավական հիմքերով Կադաստրի կոմիտեն գրանցել է Ապարան համայնքի սեփականության իրավունքը եկեղեցու նկատմամբ: Հետագայում՝ 2020 թվականի հունիսի 9-ին, Ապարան համայնքը Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող եկեղեցին նվիրատվության պայմանագրով օտարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Նույն թվականի հուլիսի 6-ին Կադաստրի կոմիտեն գրանցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականության իրավունքը:

Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի է) ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում օտարման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված ու Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող այն պաշտամունքային և քաղաքացիական կառույցները՝ մեհյանները, տաճարները, եկեղեցիները, մատուռները, վանական համալիրները, բնակելի, պալատական, արտադրական, կոմունալ, տնտեսական շինությունները, որոնց պահպանվածության վիճակը բացառում է դրանց ամբողջական գիտական վերականգնման և սկզբնական գործառնական նշանակությամբ օգտագործման հնարավորությունը:

Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը:

Կառավարության 2007 թվականի մարտի 15-ի թիվ 385-Ն որոշմամբ՝ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի տարածքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին ընդգրկվել է «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում»:

Այս դեպքում Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարը, անտեսելով ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Եղիպատրուշ բնակավայրի տարածքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին համարել է ինքնակամ կառույց, ճանաչել է համայնքի սեփականությունը, այնուհետև այն նվիրաբերել, որի հետևանքով պետական սեփականություն հանդիսացող եկեղեցին դուրս է եկել պետության տնօրինումից:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից 2024 թվականի հունվարի 22-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել, 2024 թվականի հունվարի 24-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ 2024 թվականի փետրվարի 7-ին  հայց է հարուցվել Վարչական դատարան ընդդեմ Ապարան համայնքի ղեկավարի՝ Ապարան համայնքի ղեկավարի 01.04.2019 թվականի թիվ 131-Ա որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջով:

Վարչական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ վկայակոչված վարչական գործով հայցադիմումի ընդունումը մերժվել է:

Վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ՝ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է:

Գլխավոր դատախազության կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել: Միաժամանակ, 2024 թվականին հունիսի 11-ին Ապարան համայնքի ավագանուն առաջարկ է ներկայացվել՝ համայնքի ղեկավարի 2019 թվականի ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջով հայց հարուցել դատարան: 

 

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»–ը

Քաղաքականություն

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»–ը

Արամ Խաչատրյանը՝ Ուրուգվայում. Սոլիս թատրոնում տեղի է ունեցել կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված համերգ

Մշակույթ

Արամ Խաչատրյանը՝ Ուրուգվայում. Սոլիս թատրոնում տեղի է ունեցել կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված համերգ

Հանրապետությունում առաջիկայում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Հայաստան

Հանրապետությունում առաջիկայում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը

Մոսկվան արձագանքել է Ռուսաստանում դեսպանի փոփոխության վերաբերյալ Հայաստանի որոշմանը

Քաղաքականություն

Մոսկվան արձագանքել է Ռուսաստանում դեսպանի փոփոխության վերաբերյալ Հայաստանի որոշմանը

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով

Քաղաքականություն

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով

ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ

ԱՄՆ–ն ցանկանում է առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. կոնգրեսական

Քաղաքականություն

ԱՄՆ–ն ցանկանում է առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. կոնգրեսական

ԱՄՆ–ն կարող է ապահովել, որ Հայաստանը դիմակայուն լինի արտաքին ճնշումների նկատմամբ. կոնգրեսական Ջո Ուիլսոն

Քաղաքականություն

ԱՄՆ–ն կարող է ապահովել, որ Հայաստանը դիմակայուն լինի արտաքին ճնշումների նկատմամբ. կոնգրեսական Ջո Ուիլսոն

Քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում, մենք եղել ենք ՀՀ-ի բարեկամը, կանք և կլինենք․Իրանի դեսպան

Քաղաքականություն

Քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում, մենք եղել ենք ՀՀ-ի բարեկամը, կանք և կլինենք․Իրանի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում