Ոստիկանությունը հերքում է ՀՀ վարչապետի ավտոշարասյան մասնակցությամբ միջադեպի մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը հերքել է տարածված լուրերը, թե ՀՀ վարչապետի ավտոշարասյունը Մանթաշյան-Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկել քաղաքացուն:

«Հուլիսի 2-ին սոցցանցերում հրապարակում էր տարածվել՝ իբր «Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ, բարձրախոսներով անդադար ու անիմաստ գոռգոռացող ոստիկանների ուղեկցությամբ, Մանթաշյան-Գ. Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց»։

Հայտնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Մանթաշյան-Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ ՃՈ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները պատշաճ վերահսկել են ավտոմեքենաների, շարասյան և քաղաքացիների անվտանգ շարժը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Կառույցը կոչ է անում զերծ մնալ չճշտված, իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվություն տարածելուց։

Հայերեն Español

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս