Քաղաքականություն

ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների ուղղությամբ՝ համարելով դա առաջնահերթություն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների ուղղությամբ՝ համարելով դա առաջնահերթություն

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներն առաջնահերթություն են Միացյալ Նահանգների համար, և Վաշինգտոնը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի հետ միջև հանդիպում կազմակերպելու հնարավորությանը։

«Հարավային Կովկասում առկա խնդրի համատեքստում դա (խմբ․ նկատի է առնվում Երևանի և Բաքվի միջև քննարկումները) առաջնահերթություն է մեզ համար․ առաջնահերթություն է Պետքարտուղարի և գերատեսչության այլ պաշտոնյաների համար։ Կասկած չունեմ, որ դա մի բան է, որի ուղղությամբ կշարունակենք աշխատել», - ընդգծել է Պատելը՝ չցանկանալով մանրամասնել գագաթնաժողովի օրակարգը։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում