Տարածաշրջանային

Ալեքսանդր Լուկաշենկո. Բելառուսը հասել է ԱՊՀ-ում տնտեսական աճի ամենաբարձր տեմպերի

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է, որ 2005 թվականի վերջին Բելառուսում ամսական միջին աշխատավարձը կկազմի 250 դոլար: Երկրի էկոնոմիկան «վերընթաց է զարգանումե, «մենք գիտենք՝ ուր եւ ինչպես գնալե, ընդգծել է նա՝ հանդես գալով հանրապետության խորհրդարանին ու ժողովրդին ուղղված ամենամյա ուղերձով: «Բելառուսի տնտեսական աճի տեմպերն ամենաբարձրն են ոչ միայն ԱՊՀ-ում, այլեւ եվրոպական պետությունների մեծամասնության շրջանումե,-ասել է նախագահը: Լուկաշոնկոն հատկապես նշել է, որ հանրապետությունում ձեռք է բերվել ներքին համախառն արդյունքի 10-տոկոսանոց տարեկան աճ: Նրա ասելով, 1995-ից մինչեւ 2004 թվականը ներքին համախառն արդյունքն ավելացել է գրեթե 80 տոկոսով: Անցյալ տարի ամսական միջին աշխատավարձն աճել է մինչեւ 200 դոլար: Բոլոր տնտեսական ցուցանիշները, ընդգծել է Լուկաշենկոն, ձեռք են բերվել «առանց որեւէ օտարերկրյա օգնության ու աջակցությանե, ավելին՝ «հակառակ դրսից այն աննախադեպ ճնշմանը, որ գործադրվում է մեր երկրի վրաե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում