ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Թբիլիսի

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Թբիլիսի

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 3-ին պաշտոնական այցով կգտնվի Թբիլիսիում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ըստ աղբյուրի՝ Վրաստանի ԱԳՆ-ում կկայանա նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում