Միացյալ Նահանգներ

Վենեսուելայի նախագահը հայտնել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների վերսկսման մասին

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայի նախագահը հայտնել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների վերսկսման մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելան վերսկսում է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները երկու երկրների հարաբերությունների վերականգնման շուրջ։ 

«Ես ընդունել եմ ԱՄՆ կառավարության առաջարկը՝ վերսկսել ուղղակի երկխոսությունը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Վենեսուելայի նախագահը։ 

Նախագահը նշել է, որ բանակցություններին, որոնք կմեկնարկեն հուլիսի 3-ին, կմասնակցեն Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգես Գոմեսը և Էկտոր Ռոդրիգես Կաստրոն: 

«Մենք կվարենք բանակցություններ, որպեսզի կնքենք նոր համաձայնագրեր և հասնենք արդեն նախկինում կնքված պայմանագրերի կատարմանը»,- նշել է նախագահը։ 

Վենեսուելայի կառավարությունն ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզել է 2019 թվականի հունվարի 23-ին այն բանից հետո, երբ ամերիկյան վարչակազմը Խուան Գուայդոյին ճանաչեց որպես հանրապետության ժամանակավոր նախագահ։ 

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները միակողմանի կարգով ավելի քան 930 սահմանափակող միջոցներ են սահմանել Վենեսուելայի նկատմամբ։ Հանրապետության տնտեսությանը ամենամեծ վնասը հասցրել են 2019 թվականի պատժամիջոցները  ​​PDVSA նավթ-գազի պետական ընկերության նկատմամբ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում