Երեսունյոթամյա կինը բուքմեյկերական կայքերի այլոց հաշիվներից հափշտակել է ավելի քան 1․6 մլն դրամ․ նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում, համակարգչային հափշտակություն կատարելու դիտավորությամբ, շարունակաբար, առանց իրավաչափ հիմքով նախատեսված թույլտվության տվյալներ մուտքագրելու միջոցով, Երևան քաղաքի 37-ամյա բնակչուհին ապօրինի հասանելիություն է ստացել «adjarabet.am» և «totogaming.am» բուքմեյկերական կայքերում գրանցված մի քանի անձանց խաղային հաշիվներին և դրանց կցված բանկային քարտերի հաշիվներից ելքային փոխանցումներ կատարել իր խաղային հաշիվներին՝ այդ կերպ ստանալով դրանք տնօրինելու, օգտագործելու հնարավորություն:

«Այնուհետև, խաղադրույքներ կատարելու նպատակով, նա անձանց խաղային հաշիվներից գումարներ է ելքագրել՝ այդ կերպ քաղաքացիներին պատճառելով գույքային վնաս:

Նախաքննության տվյալներով՝ վերոհիշյալ եղանակով քաղաքացիներից հափշտակված գումարի չափն ընդհանուր առմամբ կազմում է 1 մլն 665,4 հազար ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 37-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ քաղաքացիներին պատճառված վնասը նախաքննության ընթացքում մասնակիորեն փոխհատուցվել է:

Նշվում է, որ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP