Քաղաքականություն

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

4 րոպեի ընթերցում

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրոպական միությունը եղել և շարունակում է լինել բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի կարևոր, առանցքային գործընկերը․ ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս հարցում Երևանի ամենամեծ դոնորներն են։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումի շրջանակներում ողջույնի խոսքում ասաց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։ 

«Մենք աջակցում ենք Հայաստանի բարեփոխումներին, կարողությունների զարգացմանը, աշխատում ենք անկախ մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, նաև արդարադատության ու ոստիկանության բարեփոխումների հարցում ենք աջակցում։ Աջակցում ենք գենդերային հավասարության, կանանց հավասարության, ընտանեկան բռնության դեմ պայքարի, երեխաների իրավունքների, ինչպես նաև լրատվամիջոցների ազատության առումներով:   

Հատկապես կցանկանայի նշել մեր համագործակցությունը ՆԳՆ-ի հետ։ Մենք Հայաստանին նաև աջակցում ենք անվտանգության ոլորտի ռեֆորմների հարցում: Կարծում եմ՝ հաջող է եղել պարեկային ծառայության ներդրումը։ ԵՄ-ն մոտ 76 ժամանակակից մեքենաներ է նվիրաբերել, որպեսզի ոստիկանությունը կարողանա պատշաճ կերպով իր գործառույթներն իրականացնել»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ շեշտելով, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել և իր փորձով կիսվել Հայաստանի հետ՝ այդ բարեփոխումներն ի կատար ածելու գործում։  

Վասիլիս Մարագոսը նաև անդրադարձել է արդարադատության նախարարության ռեֆորմներին ուղղված ԵՄ աջակցությանը և նշել, որ մոտ 40 միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն է տրամադրվել ՀՀ կառավարությանը ։ 

«Դատական իշխանության արդյունավետության ուղղությամբ ենք աշխատում, ինչպես նաև առհասարակ արդարադատության հասանելիության ուղղությամբ ենք աշխատում, որը շատ կարևոր է խոցելի խմբերի համար»,- տեղեկացրել է Մարագոսը՝ հավելելով, որ աշխատանքները տարվում են տարբեր դերակատարների հետ՝ Եվրոպայի խորհրդի հետ, որն այդ չափորոշիչները սահմանող կառույցն է Եվրոպայում։ 

ԵՄ դեսպանն իր խոսքում նաև ընդգծել է, որ այժմ աշխատանքներ են տարվում ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր գործընկերության օրակարգի շուրջ։ 

«Ես, իհարկե, ակնկալում եմ, որ ժողովրդավարությունը լինելու է այս համագործակցության առաջնագծում»,- նշել է դեսպանը։  

Վերջինս կարևորել է նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության դերը․ 

«Այն իսկապես աջակցում է կայունության ապահովմանը սահմանին, շատ պրոֆեսիոնալ մշտադիտարկում է իրականացվում հենց այդ խոցելի տարածքներում։ Մենք նաև միասին քննարկում ենք, թե ինչպես կարող ենք մոբիլիզացնել աջակցություն «խաղաղության գործիքի» շրջանակներում:  

Ժողովրդավարությունը հիմնական նպատակներից մեկն է, բայց նաև մի բան եմ ուզում նշել՝ մենք նաև այլ ներդրումներ ենք կատարելու դիմակայունության և զարգացման ծրագրի շրջանակներում, մասնավորապես, կապուղիների ստեղծման, ձեռնարկատիրության զարգացման ուղղությամբ, որ Հայաստանն ավելի մոտ գտնվի Եվրոպային», - ընդգծել է Մարագոսը և նշել, որ ԵՄ-ն խրախուսում է ՀՀ-ին՝ շարունակել իր ջանքերը համապարփակ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ՝ ի շահ Հայաստանի բոլոր քաղաքացիների ։

Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենթի պահանջով հանրագիրն ավելի քան մեկ միլիոն ստորագրություն է հավաքել

Քաղաքականություն

Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենթի պահանջով հանրագիրն ավելի քան մեկ միլիոն ստորագրություն է հավաքել

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է՝ հասնելով 62 հազար տոննայի

Տնտեսություն

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է՝ հասնելով 62 հազար տոննայի

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նրան ամրակցված ինքնաձիգը

Իրավունք

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նրան ամրակցված ինքնաձիգը

Ճանաչողական այցով Շիրակի մարզ է այցելել Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը

Մարզեր

Ճանաչողական այցով Շիրակի մարզ է այցելել Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը

ԱԱԾ-ն Արաբկիրի համայնքապետարանում իրականացնում է քննչական գործողություններ. կան ձերբակալվածներ

Իրավունք

ԱԱԾ-ն Արաբկիրի համայնքապետարանում իրականացնում է քննչական գործողություններ. կան ձերբակալվածներ

Հայաստանում ստվերի կրճատման դինամիկան շարունակվում է

Տնտեսություն

Հայաստանում ստվերի կրճատման դինամիկան շարունակվում է

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ կոնգրեսականները կարևորել են երկու երկրների միջև տարբեր ուղղություններով կապերի խորացումը

Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ կոնգրեսականները կարևորել են երկու երկրների միջև տարբեր ուղղություններով կապերի խորացումը

Աստանայում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը

Քաղաքականություն

Աստանայում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը

ԱԽ քարտուղարը Հայաստանի դիմակայունության կարևոր գործոն է համարում դիվերսիֆիկացիան և ժողովրդավարությունը

Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը Հայաստանի դիմակայունության կարևոր գործոն է համարում դիվերսիֆիկացիան և ժողովրդավարությունը

Հայաստանում գործում են օֆշորային սխեմաներ, որոնք լայն տարածում ունեն․ ՊԵԿ նախագահ

Տնտեսություն

Հայաստանում գործում են օֆշորային սխեմաներ, որոնք լայն տարածում ունեն․ ՊԵԿ նախագահ

Հայաստանի դիմակայունությունն իր հարևանների դեմ չէ, այն շահեկան է նաև վերջիններիս համար. ԵՄ դեսպան

Հայաստան

Հայաստանի դիմակայունությունն իր հարևանների դեմ չէ, այն շահեկան է նաև վերջիններիս համար. ԵՄ դեսպան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում