Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը պետք է իրականացվի սահմանված ժամկետներում․ Ավինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը նախատեսվում է սկսել 2026 թվականի կեսերին: Նախագծի համաձայն՝ այն պետք է ավարտվի չորս տարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում:

Կայարանի կառուցման նախագծային աշխատանքների ժամանակացույցի վերաբերյալ զեկույցում նշվեց, որ նախնական գնահատմամբ՝ շինարարությունը կարող է ընթանալ մինչև 2030-2032 թվականները:

«Դա խոշորացված ժամանակացույցն է, որը նաև Հանրային ներդրումային կոմիտեի շրջանակներում վերջերս քննարկվել է վարչապետի ղեկավարությամբ կայացած նիստում: Ժամանակացույցում հաշվի են առնված բոլոր հնարավոր ռիսկերը, ընթացիկ շեղումները և այլն: Բայց ունենք 2024-25 թվականների համար կազմված ավելի դետալացված աշխատանքային ծրագիր, որով փորձում ենք առաջնորդվել: Այն էապես կախված է լինելու նրանից, թե ինչ ֆինանսավորման աղբյուր է հաստատվելու: Հանրային ներդրումային կոմիտեի արձանագրությունն արդեն պաշտոնապես ստացել ենք: Հանրային ներդրումային կոմիտեում որոշում է կայացվել, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի հաշվարկն անենք, այսինքն՝ գնահատենք տնտեսական արդյունավետության նորման ու մեկ անգամ ևս Հանրային ներդրումային կոմիտե գնանք՝ ծրագիրը հաստատելու և ֆինանսավորման շուրջ բանակցելու համար: Այս պահին այդ աշխատանքներն ենք իրականացնում մեր ռեսուրսներով: Հուսով ենք ավարտել ամենաուշը օգոստոսին»,- նշվեց զեկույցում: 

Հաղորդվեց նաև, որ ՇՄԱԳ փորձաքննությունն արդեն ընթացքում է. այն նախատեսվում է ավարտել այս տարվա հոկտեմբերին: Դրան կհաջորդի պետական համալիր փորձաքննությունը, որը կիրականացվի արդեն 2025 թվականին: Հիմնական մրցութային գործընթացները ծրագրվում է ավարտել 2025 թվականին, որպեսզի մյուս տարվա կեսից տրվի շինարարության մեկնարկը: Դա լավատեսական իրատեսական սցենարն է, որը կախված է լինելու ֆինանսավորման աղբյուրից: 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ շինարարությունը պետք է ավարտվի մեկնարկից 4 տարի անց և հորդորեց չքննարկել հավելյալ վատատեսական սցենարներ: 

«Ինձ համար մի քիչ տարակուսելի են փորձաքննությունների՝ այսքան երկար տևելը: Ըստ նախագծի՝ շինարարության համար նախատեսված ժամկետը 4 տարի է: Խոստացել ենք կառուցել «Աջափնյակ» կայարանը և այն կառուցվելու է։ Խնդրում եմ՝ ինձ պարբերաբար տեղյակ պահեք, որովհետև գործընթացը չի կարելի բյուրոկրատական ընթացքին թողնել: Այդ դեպքում նախագիծը դանդաղորեն կմարի»,- նշեց քաղաքապետը:

Հայերեն فارسی

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ