ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
Նշում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա իրավիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ամերիկյան կողմին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մասին։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: