ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը Ադրբեջանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հանդիպմանը, որը տեղի է ունենալու Վաշինգտոնում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: