Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի հետ առաջիկա մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագրի տեքստը վերջնական տեսքի բերելու և ստորագրելու Երևանի պատրաստակամությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարն այս մասին հայտարարեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Արտաքին քաղաքականություն

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

«Մենք գրեթե վերջնական տեսքի ենք բերել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը։ Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ վերջնական տեսքի բերել տեքստը և ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը»,- ասաց Միրզոյանն՝ ափսոսանք հայտնելով, որ չի կարող ասել, թե այդ առումով տեսանելի է ադրբեջանցի գործընկերների դրական արձագանքը՝ 

Նա հավելեց, որ Հայաստանը վճռական է տրամադրված և նվիրված է խաղաղության օրակարգին, պատրաստ է կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ և ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Երևանը պատրաստ է շարունակել սահմանազատման գործընթացը՝ համաձայն  վերոնշյալ հռչակագրի: 

«Ես իսկապես հավատում եմ, որ մենք ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հնարավորություն։ Ես իսկապես հավատում եմ, որ այս խաղաղությունը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին և երկրներին: Մենք, իհարկե, կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ՝ հույս դնելով մեր այն գործընկերների ամուր աջակցության վրա, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում կայունությամբ և կայուն խաղաղությամբ»,- եզրափակեց Միրզոյանը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Էստոնիային ջերմ ընդունելության, Հայաստանում ժողովրդավարացմանն ու ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի քաղաքացիների եվրոպական նկրտումներին, ինչպես նաև խաղաղության օրակարգին ու Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելուն ցուցաբերած աջակցության համար։

Հայերեն English Español Français ქართული Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին