Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասում կայունությամբ և հույս ունի, որ խաղաղությանն ուղղված քայլերը կշարունակվեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտատարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

Քաղաքականություն

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Էստոնիայի ԱԳ նախարարը, ողջունելով Արարատ Միրզոյանին, նշեց, որ այս հանդիպումը վերջին 6 ամսվա ընթացքում արդեն 2-րդ պաշտոնական հանդիպում է, ինչը ցույց է տալիս, որ երկու երկրների միջև համագործակցությունը դարձել է ավելի խորը և պրակտիկ։ Նա նաև իր հիացմունքը հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի առաջնորդության նկատմամբ։

«Մենք բոլորս գիտենք, որ տարածաշրջանում իրավիճակը բարդ է, սակայն հայ ժողովուրդը և Դուք Եվրոպական միության ուղղությամբ որոշում եք կայացրել՝ հիմնված ժողովրդավարության համընդհանուր արժեքների վրա։ Ձեր տարածաշրջանում այդ արժեքները հասու չեն, և մենք Էստոնիայում գիտենք, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի պատճառով այնպիսի արժեքներն, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը՝ հասու չեն»,- իր խոսքում նշեց Էստոնիայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է համատեղ ուժերով տեր կանգնել այդ արժեքներին։

Նա հավելեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հարցեր՝ շեշտելով, որ երկու երկրները համագործակցում են կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության ոլորտներում։

«Բացի այս, Էստոնիան արդեն քսան տարի հանդիսանում է Եվրոպական միության անդամ, մենք ձեր ձգտումների ամենաակտիվ պաշտպաններն ենք»,- ասաց Մարգուս Ցահքնան՝ ընդգծելով, որ Էստոնիան պատրաստ է օգնել Եվրոպական միության կողմից Հայաստանին աջակցելու նպատակով տարբեր նախագծերի և քայլերի իրականացմանը։

Էստոնիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Տալլինը խորապես հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ, և դրա մասին հարցերը ևս քննարկվել են ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում։

«Մենք, իսկապես, հուսով ենք, որ հարավկովկասյան տարածաշրջանը կմնա կայուն, և խաղաղությանն ուղղված հետագա քայլերը կշարունակվեն»,- նշեց նա՝ եզրափակելով, որ հայ-էստոնական հարաբերությունները երբեք չեն եղել այնքան բարձր մակարդակում, որքան հիմա են։      

Հայերեն Русский Türkçe

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին