ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հանդիպումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ։
Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով: