Իրանում նախագահական ընտրություններից առաջ լռության օր է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավի ժամկետն ավարտվել է, հունիսի 27-ին երկրում հայտարարվել է լռության օր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բոլոր թեկնածուները, կուսակցությունները, քաղաքական շարժումները, նրանց կողմնակիցները չպետք է քարոզչական որևէ արշավ իրականացնեն։

Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ կմտնեն հինգ քաղաքական գործիչ։ Նրանց թվում են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին, ներքին գործերի և արդարադատության նախարարությունների նախկին ղեկավար Մոսթաֆա Փուրմոհամադին (բոլորը պահպանողականներ) և առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշկիյանը (ռեֆորմիստ)։

Իրանի  փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին հունիսի 26-ին հայտարարել էր, որ հանում է իր թեկնածությունը՝ հօգուտ մյուս պահպանողական թեկնածուների։

Նախընտրական քարոզարշավին հատկացված երկու շաբաթվա ընթացքում թեկնածուների միջև կայացել են հինգ փուլի հեռուստաբանավեճեր։ Դրանցից յուրաքանչյուրը նվիրված է եղել կոնկրետ թեմայի. տնտեսություն, արտաքին քաղաքականություն, մշակույթ, սոցիալական քաղաքականություն և կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացում։

Նախագահ Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան