Սևանցի մարզիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ և ՀՀ «Դյուցազնագրքի» բացարձակ ռեկորդ

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ, ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, ՀՀ  «Դյուցազնագրքի» բազմակի չեմպիոն, Հայաստանի և միջազգային կարգի սպորտի վարպետ, համայնքի ավագանու անդամ Վարազդատ Հակոբյանը համաշխարհային և «Դյուցազնագրքի» նոր ռեկորդ է սահմանել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  «Դյուցազնագիրք. դյուցազունների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վարդան Թովմասյանից, Վարազդատ Հակոբյանը Զվարթնոց օդանավակայանում ձեռքերին ամրացված ճոպանի միջոցով 15 վայրկյանի ընթացքում 1 մ 87 սմ երկարությամբ  տեղաշարժել է «Շիրակ ավիա» ավիաընկերության Boeing 737-500 ինքնաթիռը, որը կշռել է 40 տոննա։  

 Նախկինում Վարազդատը  «Դյուցազնագրքի» այլ ռեկորդ էլ է սահմանել՝ տեղաշարժելով  84 տոննա ընդհանուր քաշով չորս բեռնատար վագոններ։

«Ի դեպ, սա Հայաստանի Հանրապետությունում նման առաջին ռեկորդն էր»-հավաստեց Վարդան  Թովմասյանը։

 Խոսրով Խլղաթյան 

Հայերեն العربية فارسی Русский Türkçe

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար