«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հրաչյա Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոնում պրեմիերա էր: Ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի բեմադրմամբ ներկայացվել է Վիլիամ Շեքսպիրի «Համլետ» ողբերգության նոր մեկնաբանությամբ  նորամուտը Դրամատիկական թատրոնի խաղացանկ:

Դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերներից է «Սանհիթ» արևային ֆոտովոլտային կայանների տեղադրմամբ զբաղվող ընկերությունը:

«Մեր ընկերությունը երկարատև համագործակցության ուղի է նախանշել հայկական թատերական արվեստի այս անկյունաքարային օջախներից մեկի՝ Երևանի դրամատիկական թատրոնի հետ: Սա առաջին քայլն է, և մենք, որպես սոցիալական պատասխանատվություն ունեցող ընկերություն, չէինք կարող անմասն մնալ այս կարևորագույն իրադարձությունից, ինչպիսին «Համլետն» է: Կարծում եմ՝ բեմադրությունը ստացված է: Մենք մեծ բավարարվածություն ենք ստացել և մաղթում ենք ներկայացմանը անսպառ ծափահարություններ և երկարակեցություն »,-նշել է ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Վարդանյանը:

Ներկայացման նախապատրաստական աշխատանքները տևել են ամիսներ, ուսումնասիրվել են «Համլետ»-ի տարբեր թարգմանություններ, կերպարների վերլուծություններ և ժամանակակից լուծումներով փաթեթավորված ներկայացվել է հանդիսատեսի դատին: 

«Համլետ»-ի այս նոր մեկնության մեջ գործողությունները տեղի են ունենում էներգակիրի ժանգոտ կայանում:

Դրամատիկական թատրոնի տնօրեն Արտաշես Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Սանհիթ» ընկերությանը՝ նշելով. 

«Ողջունելի է, որ մեր իրականության մեջ գործարարությունը քայլ է անում դեպի մշակույթ, դեպի թատրոն: Սա կարևոր է քանի որ նման նախաձեռնությունների շնորհիվ մենք կարողանալու ենք նոր նշաձողեր սահմանել և նոր որակի բեմադրություններ ներկայացնել հանդիսատեսին: Վստահ եմ, որ նոր «Համլետ»-ն իր նոր մոտեցումներով և կերպարային լուծումներով կդառնա մեր երկրի թատերական այցեքարտերից մեկը»:

Բեմադրիչ-ռեժիսորի հմայիչ, սատիրիկ տրամադրությունը դժվար է չնկատել՝ ինչո՞ւ ճապոնացիներ, ինչո՞ւ այդքան շատ ոգելից խմիչք: Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ լռակյաց քիմիկոսը, որ հավատարմորեն կատարում է ծառայի, հավաքարարի, բեռնակրի պարտականությունները. նա գերեզմանափորն է: Այս հարցերի պատասխանները թե՛ հանդիսատեսի և թե՛ քննադատների համար ակնհայտ են դառնում ներկայացումը դիտելուց հետո:

Դերասանախաղն առանց չափազանցությունների է՝ նուրբ տրամաչափով: Այլաբանությունն ընթեռնելի է հանդիսատեսին:

Երաժշտական ձևավորումը՝ Ջանգո Ռեյնհարդի, Guns N Roses խմբի և ավանդական ճապոնական լարային գործիք կոտոյի:

Ներկայացման խաղացանկում ընդգրկված են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Լիդիա Գրիգորյանը (Համլետ), Գագիկ Մկրտչյանը (թագավոր), Լուիզա Ղամբարյանը (թագուհի), Դիանա Մալենկոն (Օֆելիա), Վլադիմիր Մսրյանը (Ռոզենկրանց) և այլ տաղանդավոր դերասաններ:

«Սան-հիթ» ընկերությունը հիմնադրվել է 2024-ին և իր շուրջն է հավաքել ավելի քան 10 տարվա փորձառություն ունեցող արևային կայանների գրագետ չափագրման ու տեղադրման ոլորտի մասնագետների, ովքեր իրենց հարուստ գիտելիքները ներդնում են ընկերության զարգացման, տարածման և հզորացման գործում՝ ապահովելով Հայաստանի տնտեսական առաջընթացը:

Ընկերությունը առաջարկում է համաշխարհային տաս լավագույն արևային վահանակներ արտադրող ընկերությունների ցանկում ընդգրկված Longi և Raisen արևային վահանակներ:

Հայերեն

Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության շատ կարևոր մասն է. ՀՀ վարչապետի ելույթը

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին