Արբանյակային պատկերները ցույց են տալիս ԼՂ-ի մշակութային ժառանգության լայնածավալ ոչնչացման աճ. Caucasus Heritage Watch

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Caucasus Heritage Watch»-ի կողմից հրապարակված հայկական մշակութային վայրերի մասին վերջին զեկույցը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի թիրախում հայտնված մշակութային ժառանգության ավերածությունների թիվը 2023 թվականի աշնանից ի վեր աճել է 75%-ով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Caucasus Heritage Watch»-ի զեկույցում նշվում է, որ վավերացնելով փորձագետների նախազգուշացումները Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին՝ «Caucasus Heritage Watch»-ի նոր զեկույցը հաստատում է 75%-ով ավերված վայրերի աճը ողջ տարածաշրջանում՝ անցյալ տարի նրա բնիկ էթնիկ հայ բնակչության զանգվածային տեղահանումից հետո:

«Արբանյակային պատկերների համեմատության միջոցով 2023 թվականի աշնանը, երբ ավելի քան 100 հազար էթնիկ հայ հեռացվեց իր հայրենիքից ավտոկրատ ադրբեջանական ռեժիմի կողմից: 2024 թվականի գարնանը CHW-ի վերջին զեկույցը ուշադրություն է հրավիրում պատմական դպրոցների, գերեզմանների և սրբավայրերի ավերման վրա, և բացահայտում է 29% աճ Արցախում (նաև հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ) դասակարգված վայրերի աճ»,- նշված է զեկույցում:

Զեկույցը հաղորդում է, որ ընդհանուր առմամբ, 2024 թվականի գարնանային մոնիտորինգի շրջանը բացահայտել է ազդեցության ենթարկված վայրերի ամենամեծ քանակությունը 2021 թվականի գարնանից ի վեր, երբ կազմակերպությունը սկսել է մշակութային ժառանգության մոնիտորինգը Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի պատերազմից հետո։

«CHW-ի գլխավոր քննիչներ Յան Լինդսին, Ադամ Թ. Սմիթը և Լորի Խաչադուրյանն իրենց ամփոփման մեջ նշել են, որ հատուկ ուշադրություն են դարձրել ադրբեջանական գործունեությանը Քալբաջարի շրջանում և բլրի գագաթին գտնվող Շուշի քաղաքում, որոնք ռեժիմը (խմբ. նկատի է առնվում Ադրբեջանի կառավարությունը) գրավել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում»,- ասվում է զեկույցում։

Հայերեն Español فارسی Русский Türkçe 中文

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում