Իրան

Բահրեյնը և Իրանը բանակցություններ կսկսեն հարաբերությունների կարգավորման շուրջ. ԶԼՄ-ներ

2 րոպեի ընթերցում

Բահրեյնը և Իրանը բանակցություններ կսկսեն հարաբերությունների կարգավորման շուրջ. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բահրեյնի և Իրանի արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել բանակցություններ սկսել՝ նպատակաուղղված երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Բահրեյնի պետական ​​լրատվական գործակալությունը։

Կարգավորման գործընթաց սկսելու վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել Բահրեյնի արտգործնախարար Աբդել Լաթիֆ բեն Ռաշեդ ազ Զայանիի և Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հանդիպման ընթացքում, որը կայացել է հունիսի 23-ին Թեհրանում։ 

Ըստ գործակալության՝ հանդիպմանը «երկու կողմերը որոշել են ստեղծել անհրաժեշտ մեխանիզմներ երկու երկրների միջև բանակցություններ սկսելու և նրանց միջև քաղաքական հարաբերությունների վերականգնման ուղիների ուսումնասիրման համար»։

2016 թվականի հունվարին Իրանի մայրաքաղաքում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումից հետո Էր Ռիադը և Մանաման խզեցին դիվանագիտական ​​հարաբերությունները Թեհրանի հետ: 2023 թվականի մարտի 10-ին հայտարարվեց, որ Իրանը և Սաուդյան Արաբիան համաձայնության են եկել հարաբերությունների կարգավորման և դեսպանությունների աշխատանքի վերսկսման շուրջ։ 2023 թվականի մարտի 12-ին Մանամայում հայտնել էին, որ բաց են Թեհրանի հետ կապերի վերականգնման համար, իսկ մարտի 14-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին հավաստիացրել էր, որ Իրանը պատրաստ է զարգացնելու համագործակցությունը բոլոր հարևանների, այդ թվում՝ Բահրեյնի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում