Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը գերազանցել է Իռլանդիային

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը գերազանցել է Իռլանդիային

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց ընտրանին երկրորդ հաղթանակն է տոնել Լոս Անջելեսում ընթացող միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականը միջազգային մրցաշարում անցկացրեց երկրորդ հանդիպումը՝ ուժերը չափելով Իռլանդիայի հետ:

Գերլարված խաղում Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ 92:91 հաշվով և դարձավ մրցաշարի հաղթող:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրե Սփայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 26 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում