Հայաստանն անկախությունից ի վեր բազմիցս բախվել է փախստականների խնդրին. Վահան Կոստանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ՝ ՄԱԿ Փախստականների գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի կողմից Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կազմակերպված միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Վահան Կոստանյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն անկախությունից ի վեր բազմիցս բախվել է փախստականների խնդրին: Նա անդրադարձել է 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով ավելի քան 115 հազար բռնի տեղահանված հայերի իրավիճակին և նշել, որ ՀՀ կառավարությունը շարունակում է գործարկել բոլոր հնարավոր քայլերը փախստականներին աջակցելու համար:

Վահան Կոստանյանն իր ելույթում ընդգծել է նաև, որ առաջնահերթություն համարելով փախստականների կարիքների հասցեագրումը, Հայաստանը 2023թ. տեղի ունեցած Փախստականների համաշխարհային ֆորումի ընթացքում ստանձնել է մի շարք կամավոր հանձնառություններ, որոնք իրականացնելու առումով արդեն իսկ գործարկվել  են բազմաթիվ ծրագրեր:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բոլոր այն գործընկերներին, որոնք օգնության ձեռք են մեկնել բռնի տեղահանվածներին:

Հայերեն English Русский

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները