ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, Ուկրաինան պետք է լինի օրակարգում․ Պեսկով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, բայց առկա հարցերի ողջ շրջանակի շուրջ, ներառյալ Ուկրաինայի հակամարտությունը և դրանում Վաշինգտոնի ներգրավվածությունը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»  գործակալությունից:

«Ռուսաստանի նախագահը խոսել է երկխոսության հեռանկարների մասին և ասել, որ մենք պատրաստ ենք Միացյալ Նահանգների հետ երկխոսության, մենք շահագրգռված ենք Միացյալ Նահանգների հետ երկխոսության, բայց միայն համապարփակ երկխոսության հարցում: Կուտակված խնդիրների ընդհանուր համալիրից առանձին հատվածներ անհնար է պոկել, և մենք դա չենք անի», - ասել է Պեսկովը լրագրողներին։

«Ուստի մենք բաց ենք երկխոսության համար, բայց` ընդարձակ, համալիր երկխոսության, որն ընդգրկում է բոլոր հարթությունները, այդ թվում՝ ներկայիս հարթությունը, որը կապված է Ուկրաինայի շուրջ հակամարտության հետ, կապված է այս հակամարտությունում ԱՄՆ-ի անմիջական ներգրավվածության հետ և այլն», - հավելել է նա:

Ըստ ՌԴ նախագահի խոսնակի՝ երկխոսությունն, ընդհանուր առմամբ, չափազանց պահանջված է, այն «անհրաժեշտ է, քանի որ կուտակվում են խնդիրներ, և կան բազմաթիվ խնդիրներ՝ կապված անվտանգության գլոբալ ճարտարապետության հետ»։

Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի այն հայտարարությունները, թե Վաշինգտոնը բաց է Մոսկվայի հետ միջուկային ռիսկերի և սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ բանակցությունների համար՝ առանց դա ուկրաինական օրակարգի հետ կապելու։

Հայերեն Русский

2027-ի հունվարի 1-ից ՏԻՄ-երում պետք է գործի կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգ. Փաշինյան

Ալեն Սիմոնյանի հետագա գործունեության հարցը կքննարկվի. Փաշինյան

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրեր

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

Իջևանից 14 կմ հյուսիս 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը

ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին

Եթե պարզվի, որ IMEI համակարգը սպառնում է քաղաքացիների ազատությանը, այն չի ներդրվի. վարչապետ

ԱԺ նախագահը հանդիպել է ՀՀ նախագահի հետ