Քաղաքականություն

ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում այս պահին տեղի չի ունեցել․ ԱԳՆ մամուլի խոսնակ

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում այս պահին տեղի չի ունեցել․ ԱԳՆ մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելում Հայաստանի դեսպանի հետ այդ երկրի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում այս պահին տեղի չի ունեցել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։  

«Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հրապարակել է հայտարարություն, որում ներկայացված են ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ «երկու պետություն» սկզբունքի մասով: Հանրային լրացուցիչ մեկնաբանություն չունենք: Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել»,- նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: 

Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ կապված Հայաստանի կողմից Պաղեստինի Պետությունը ճանաչելու հետ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում