Կիպրոսի պաշտպանության նախարարի առաջիկա այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում արդյունավետ համագործակցությանը. դեսպան Մկրտչյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) Նիկոսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հունիսի 20-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կիպրոսում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, ողջունելով զրուցակցին՝ Տիգրան Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ նախարարի առաջիկա այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցությանը։

Զրուցակիցները քննարկել են պաշտպանական ոլորտում Հայաստանի և Կիպրոսի երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը։ Ընդգծվել է համատեղ զորավարժությունների, հատուկ ջոկատայինների միջև փորձի փոխանակման, այդ թվում՝ դասընթացների և համատեղ վարժանքների կազմակերպման կարևորությունը: Քննարկվել են ռազմական կրթության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:

ՀՀ դեսպանը նախարարին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, ՀՀ շուրջ անվտանգային միջավայրը, ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքների խնդիրները:

Հայերեն English Español Français Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները