Պուտինը պետական ​​այցով ժամանել է Վիետնամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Վիետնամի մայրաքաղաք Հանոյի նախագահական պալատ։ Նրան դիմավորել է Վիետնամի նախագահ Թո Լամը։ Կողմերն արդեն սկսել են երկկողմ բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նախքան բանակցությունների մեկնարկը երկու երկրների ղեկավարները լուսանկարվել են պետական դրոշների ֆոնին, ինչպես նաև կարճ շփում են ունեցել։ 

Բանակցություններից հետո տեղի կունենա ստորագրված փաստաթղթերի փոխանակման արարողություն, և երկու նախագահները հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։ 

Վիետնամ այցի ընթացքում, ըստ ՏԱՍՍ-ի, Պուտինը, բացի նախագահից, բանակցություններ կվարի Վիետնամի այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի, վարչապետ Ֆամ Մին Չինի և Ազգային ժողովի նախագահ Չրան Թան Մանի հետ:

Նախատեսվում է քննարկել ռուս-վիետնամական ռազմավարական գործընկերության հարցերի ամբողջ սպեկտրը։

Նախքան Վիետնամ մեկնելը Պուտինը պետական այցով գտնվում էր Հյուսիսային Կորեայում։

Ռուսաստան

Մոսկվան և Փհենյանը համաձայնագիր են ստորագրել  համապարփակ ռազմավարական գործընկերության վերաբերյալ

Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է այցը ԿԺԴՀ

 

Հայերեն ქართული Русский

Մեկնարկել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոնը

Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

Ֆրանսիական համալսարանի նախաձեռնած «Այլևս երբեք» դասընթացով ուսանողները բացահայտեցին ցեղասպանությունների եզակիությունն ու առանձնահատկությունները

Նորընտիր իշխանությունները ժողովրդից հստակ մանդատ են ստացել․ Կոնջորյանն անդրադարձել է ԵԽԽՎ զեկույցին

Նիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությանը

Չինաստանը հայտարարել է Կուբային վճռականորեն աջակցելու մասին

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման հետ կապված 10 անձի և 17 կազմակերպության նկատմամբ

Չինաստանը և ԱՄՆ-ն մտադիր են իրավահավասար հիմունքներով զարգացնել արհեստական ​​բանականության շուրջ երկխոսությունը

Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման օրակարգին վերաբերող հարցեր