Աշխարհ

ՆԱՏՕ-ն մարտավարական զորավարժություններ է անցկացնում Բալթիկ ծովի ափին

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն մարտավարական զորավարժություններ է անցկացնում Բալթիկ ծովի ափին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ին անդամակցող 12 երկրների շուրջ հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժություններ են սկսել Լեհաստանում՝ Բալթիկ ծովի ափին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է լեհական PAP լրատվական գործակալությունը։

16-րդ անգամ անցկացվող «EURETEX 24» երկշաբաթյա գործնական վարժանքներին մասնակցում են Լեհաստանի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ռումինիայի, Չեխիայի, Դանիայի, Բելգիայի, Հունգարիայի, Էստոնիայի, Լիտվայի և ԱՄՆ-ի բանակների ու ՆԱՏՕ-ի Եվրոկորպուսի կենտրոնակայանի զինվորականները:

«EURETEX» մարտավարական զորավարժությունները կազմակերպվում են երկամյա պարբերականությամբ: Այս տարի 16-րդ միջոցառումն ընթանում է Դրավսկո-Պոմորսկի վոյևոդության ցամաքային զորքերի ուսումնական կենտրոնում: Զորավարժությունների ընթացքում զինվորականները կկատարեն ռազմական ինժեներիային, ջրասուզությանը, պայթուցիկ նյութերի վնասազերծմանը, քիմիական և կենսաբանական պաշտպանությանը, ինչպես նաև օդերևութաբանությանն ու օվկիանոսագիտությանն առնչվող առաջադրանքներ: Լեհական Գդանսկ նավահանգստում խարիսխ է նետել ամերիկյան դեսանտա-ուղղաթիռային նավը, որը կարող է տրանսպորտային միջոցներ տեղափոխել 2323 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով երեք տախտակամածերին: Դրանց վրա կարող են տեղավորվել դեսանտային նավակ և 14 լողացող փոխադրիչներ: Կա նաև ուղղաթիռների թռիչքի համար նախատեսված հարթակ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում