Շվեդիայի խորհրդարանը հավանություն է տվել է ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության համաձայնագրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի խորհրդարանը հավանություն է տվել է ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության համաձայնագրին (Defense Cooperation Agreement, DCA), որն ամերիկյան կողմին հնարավորություն կտա օգտվել Շվեդիայի ռազմակայաններից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները։

Գրեթե հինգ ժամ տևած քննարկումներից հետո փաստաթղթին կողմ է քվեարկել 266 պատգամավոր, դեմ՝ 37-ը, իսկ մնացած 46 օրենսդիրները բացակայել են նիստից։ 

Համաձայնագիրը, որն ստորագրվել է Ստոկհոլմի և Վաշինգտոնի կողմից 2023 թվականի դեկտեմբերին, ենթադրում է հնարավորության տրամադրում Միացյալ Նահանգներին՝ օգտվելու Շվեդիայի 17 ռազմակայաններից և զորավարժարաններից, ինչպես նաև թույլ է տալիս ամերիկյան կողմին այնտեղ պահել ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք։ 

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար Շվեդիայի խորհրդարանը պետք է նաև որոշում կայացնի օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք անհրաժեշտ են, որ ամերիկյան զորքերը կարողանան գործել Շվեդիայում: ԱՄՆ զինծառայողները կենթարկվեն ամերիկյան օրենքներին, երբ գտնվելիս լինեն Շվեդիայի տարածքում:

Նորվեգիայի և ԱՄՆ-ի DCA պայմանագրում արված է  վերապահություն, որ Նորվեգիան չի ընդունի միջուկային զենքի պահեստավորում կամ դրա կիրառմամբ զորավարժություններ: Ըստ շվեդական Dagens Nyheter թերթի տվյալների՝ շվեդ-ամերիկյան համաձայնագրում նման վերապահություն չկա, բայց Շվեդիան կարող է հրաժարվել որոշակի պաշտպանական նյութեր պահելուց, եթե դա անհրաժեշտ համարի:

Հայերեն English Русский

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար