Աշխարհ

Բլինկենը հաստատել է Ուկրաինային օգնելու համար ՆԱՏՕ-ի հրամանատարություն ստեղծելու ծրագրերը

1 րոպեի ընթերցում

Բլինկենը հաստատել է Ուկրաինային օգնելու համար ՆԱՏՕ-ի հրամանատարություն ստեղծելու ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաստատել է, որ ՆԱՏՕ-ն գերմանական Վիսբադեն քաղաքում ստեղծում է հրամանատարաշտաբային կառույց՝ Ուկրաինային հատկացվող օգնությունը համակարգելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք ստեղծում ենք ՆԱՏՕ-ի հրամանատարություն Վիսբադենում՝ համակարգելով անձնակազմի պաշտպանական օգնությունը, սարքավորումների մատակարարումը, վերանորոգումը և սպասարկումը», - ասել է պետքարտուղարը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ Բլինկենը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ստանձնում է Ուկրաինային ռազմական օգնության համակարգումը, այդ նպատակների համար հատկացնելով 700 մարդ և ստեղծելով առանձին հրամանատարություն Վիսբադենի ամերիկյան բազայում՝ «երեք աստղանի գեներալի» հրամանատարությամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում