Լիոնի ամենամյա հյուպատոսական տոնին ներկայացվել է «Արցախի և Ուտիքի ձեռագիր ժառանգությունը» ալբոմը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիոնի կենտրոնական Բելկուր հրապարակում (Place Bellecour) Լիոնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվել է Հյուպատոսական ամենամյա տոնը՝ «Մեր արհեստները և հմտությունները» ընդհանուր խորագրով:

Տոնին մասնակցել են Լիոնում գործող հյուպատոսություններն ու կազմակերպությունները՝ 50 տաղավարով: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Հայաստանի Գլխավոր հյուպատոսության տաղավարում պաստառների, նկարազարդ ֆրանսերեն լեզվով ալբոմների և հուշանվերների միջոցով ներկայացվել են հայկական մանրանկարչությունը, ներառյալ՝ «Արցախի և Ուտիքի ձեռագիր ժառանգությունը» ալբոմը, խաչքարերի արվեստը և Ջուղայի խաչքարերի ոչնչացման փաստերը, գորգագործությունը, կավագործությունը, փայտամշակումը, տարազները, ժանյակագործությունը, զարդերը: 

Լիոնում գործող Մուսկարի ընկերության հետ համագործակցաբար ներկայացվել է հայկական հնագույն կերամիկական հմտություններն ու արվեստը վերականգնող Գյումրու կերամիկան: Ցուցադրվել է Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի «Ինչպես են ստեղծվում արհեստները» անիմացիոն ֆիլմերի շարքը: Առանձին պաստառով ներկայացվել է Թումոն՝ որպես Հայաստանից աշխարհով մեկ տարածվող նորարարական հմտություն: 

Պաստառների և ֆիլմի միջոցով այցելուներին են ներկայացվել նաև Հայաստանի պատմամշակութային հուշարձաններն ու տեսարժան վայրերը, երկրի զբոսաշրջային գրավչությունը, տրամադրվել են տեղեկատվական նյութեր Երևանում անցկացվող գինու և Տարազֆեստ ամենամյա փառատոների մասին, ինչպես նաև ազգային խորհրդանիշերով հուշանվերներ: Տաղավարին առանձնահատուկ հմայք էր հաղորդում Լիոնի «Նաիրի» պարախմբի պարուհիների ներկայությունը:   

Հունիսի 15-ին, Հայաստանի տաղավար են այցելել Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն (Grégory DOUCET), վերջինիս տեղակալ Սոնյա Զդորովցոֆը (Sonia ZDOROVTZOFF)՝ քաղաքապետարանի աշխատակիցների, Լիոնում գործող հյուպատոսական կորպուսի դուայեն, Կոտ-դ'Իվուարի Գլխավոր հյուպատոս Լամբեր-Էզոա Ակայի (Lambert-Ezoa AKA) և Գլխավոր քարտուղար, Էստոնիայի պատվո հյուպատոս Հյուգ Պուզեի (Hugues POUZET) ուղեկցությամբ, ինչպես նաև Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Հելեն Դյուվիվիե-Դրոմենը (Hélène DUVIVIER-DROMAIN), Վիլյորբանի քաղաքային խորհրդի անդամ Իկլեֆ Շիխը (Iklef CHIKH), Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի պրեֆեկտի դիվանագիտական խորհրդական Գաել Հուրիե-Բոլատրը (Gaelle HOURRIEZ-BOLATRE), դեսպաններ և հյուպատոսներ: 

Տոնի երկու օրերին Հայաստանի տաղավարը մարդաշատ էր և մեծ հետաքրքրություն էր առաջացրել այցելուների շրջանում, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում տարբեր երկրներից Լիոն այցելած զբոսաշրջիկները: 

Հյուպատոսական տոնի նախորդող օրը՝ հունիսի 14-ին Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի հրավերով քաղաքապետարանում տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայում հավատարմագրված և տոնի առիթով Լիոն ժամանած դեսպանները և Լիոնի հյուպատոսական կորպուսը:  

 

 

 

 

Հայերեն Français

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը