ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։  

Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալը ժամանել է Հայաստան

«Պետքարտուղարի տեղակալի կառավարման և ռեսուրսների գծով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաունի, քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիկյանի և ԱՄՆ քաղաքների ու նահանգների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, որտեղ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- իր գրառման մեջ նշել է Ռիչարդ Վերման:

Հայերեն English Español Français ქართული Русский Türkçe 中文