ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալը ժամանել է Հայաստան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, ով Երևանում կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևան ժամանելու մասին ամերիկացի պաշտոնյան X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ընդգծելով, որ Հայաստանում է՝ առաջ մղելու ԱՄՆ-Հայաստան գործընկերության հիմնական նպատակները։
«Բարև, Երևան։ Հաճելի է լինել Հայաստանում՝ առաջ մղելու ԱՄՆ-Հայաստան գործընկերության հիմնական նպատակները՝ մեր երկրների համար ավելի լավ ապագայի ուղղությամբ աշխատելու համար»,-իր գրառման մեջ նշել է Ռիչարդ Վերման:
Բարև, Yerevan! Great to be in Armenia to advance key objectives in the U.S.-Armenia partnership to work towards a better future for our countries. Of course, I’m also looking forward to some delicious dolma and lavash along the way. @usembarmenia pic.twitter.com/THrBCxuyNW
— Richard R. Verma (@DepSecStateMR) June 17, 2024