Իսրայելը հայտարարել է Գազայի հարավում մարդասիրական նպատակներով ռազմագործողությունների դադարների մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հարավում ամեն օր տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև 19:00-ը մարդասիրական նպատակով մարտական ​​գործողությունների դադարներ կիրականացնի:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին ասվում է  Գազայի հատվածում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման գրասենյակի X-ի միկրոբլոգում տարածված հայտարարության մեջ։

Նշվում է, որ Գազայի հատվածում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման գրասենյակի կողմից մարդասիրական օգնության ծավալն ավելացնելու շարունակական ջանքերի շրջանակներում, ինչպես նաև ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների հետ լրացուցիչ քննարկումներից հետո ամեն օր հայտարարված ժամերին ռազմական գործողությունների ընթացքում մարդասիրական նպատակներով մարտավարական դադար կլինի:

Ըստ հայտարարության՝ մարտական գործողությունների մարդասիրական դադարները վերաբերում են Քերեմ Շալոմ անցակետից դեպի Սալահ ադ-Դին մայրուղի և  դեպի հյուսիս երթուղուն:

 

Հայերեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար